«» Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է․«Ամերիկայի նպատակը մեկն է՝ կլանել Իրանը։ Այսինքն՝ կրկին Իրանը դնել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական վերահսկողության տակ։ Եվ սա կապված չէ միայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահի հետ, և կապված չէ հենց այն անձի հետ, ով այսօր նախագահ է։ Սա Ամերիկայի քաղաքականությունն է»։               
 

Վրաստանի սահմանապահները ոտնահարում են ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքները

Վրաստանի սահմանապահները ոտնահարում են ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքները
12.12.2025 | 11:47

ՀՀ քաղաքացին ավտոմեքենայով մուտք է գործում Վրաստան, որտեղ մնում է մի քանի օր: Հայաստան վերադառնալուց, հայ-վրացական սահմանին վրացի սահմանապահները վերջինիս տեղեկացնում են, որ տուգանք ունի և պահանջում են այն տեղում վճարել: Ընդ որում, ՀՀ քաղաքացու համար անհայտ է մնում տուգանքի իրավական հիմք հանդիսացող վարչական իրավախախտումը, իրավախախտման մասին որոշման բովանդակությունը: ՀՀ քաղաքացուն ներկայացվում է բացառապես տուգանքի թվային արտահայտությունը և պահանջը` անհապաղ վճարել: Անշուշտ, ՀՀ քաղաքացին կարող է հրաժարվել վճարելուց, կարող է պահանջել տուգանքի հիմք հանդիսացող բոլոր փաստաթղթերը, սակայն ... Գործնականում, քաղաքացու կողմից վճարումից հրաժարվելու կամ փաստաթղթեր պահանջելու արդյունքում քաղաքացին լավագույն դեպքում մի քանի ժամ կանցկացնի սահմանակետում, վատագույն դեպքում` վերջինիս նկատմամբ կկիրառվի Վրաստան մուտք գործելու արգելքը:

Իսկ այն, որ քաղաքացին չի ընդունում իրավախախտման վերաբերյալ որոշման իրավաչափությունը, ցանկություն է հայտնում բողոքարկել այն վերադասության և դատական կարգով, Վրաստանին, ի դեմս պետության սահմանապահների, չի հետաքրքրում: Այսինքն, Վրաստանը փաստացի հրաժարվում է արդարադատությունից: Ավելին` ենթադրյալ իրավախախտման տուգանքը ստիպողաբար գանձվում է ոլորտի հետ որևէ առնչություն չունեցող անձանց` սահմանապահների, կողմից:

Բացի դրանից` հայ-վրացական սահմանում ՀՀ քաղաքացիներից գանձվում են 10-20 տարվա վաղեմություն ունեցող իրավախախտումների գումարները, ինչն իրավական առումով ևս խոցելի է:

Այս ամենը նշանակում է, որ Վրաստանի կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ սահմանափակվել է արդարադատության նկատմամբ հասանելիությունը:

Կարծում եմ` դա ՀՀ օրվա իշխանությունների ապաշնորհ քաղաքականության արդյունք է:

ՀՀ քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն ՀՀ-ի կողմից:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 4333

Մեկնաբանություններ